Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մասնակցել են «Platinum League» առցանց մրցումներին։
Նրանք կարողացել են հաջող ելույթներ ունենալ ու բարձր տեղեր գրավել։ Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է ոսկե մեդալ, օղակների վրա հավասարը չի ունեցել Արթուր Ավետիսյանը։
Երիտասարդական ընտրանու կազմից Համլետ Մանուկյանը հաղթող է դարձել նժույգթափերում։ Նույն վարժությունում Գագիկ Խաչիկյանը նվաճել է արծաթե մեդալ։
Օղակների վրա եւ նժույգթափերում Վահագն Դավթյանն ու Մամիկոն Խաչատրյանը համապատասխանաբար ելույթներն ավարտել են 6-րդ տեղում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: