Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Ինտեր»-ն այսօր հյուրընկալելու է «Լայպցիգ»-ին:
Հանդիպումից առաջ միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին հարցրել են իր թիմի հիանալի վիճակագրական տվյալների մասին, որոնցով այն առաջ է նույնիսկ «Մանչեսթեր Սիթի»-ից:
«Իհարկե, ուրախ եմ այդ ցուցանիշների համար, սակայն դա ընդամենը վիճակագրություն է, աշխատում ենք, որ երկրպագուներին ուրախացնենք մեր նվաճած տիտղոսներով: Վերջին 11 խաղում 9 հաղթանակ ենք տարել, բայց մյուս թիմերի պես հավասար դիրքեր ենք զբաղեցնում: Միշտ փորձում ենք բարելավել մեր խաղը, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգայում»,- ասել է Ինձագին:
Մարզչի խոսքով՝ «Լայպցիգ»-ը ՉԼ-ում հանդես է գալիս արդեն 6 տարի եւ 2020-ին հասել է մինչեւ կիսաեզրափակիչ: Ինձագին գտնում է, որ Բունդեսլիգայում այն երկրորդ ամուր պաշտպանություն ունեցող թիմն է:
«Մրցակիցը որակյալ ֆուտբոլիստներ ունի եւ բավական կազմակերպված է գործում: ՉԼ-ի մրցաշարային աղյուսակը չի արտացոլում նրա իրական ներուժը, բայց այլ է վիճակն առաջնությունում, դրա համար էլ գիտենք, որ ուժեղ մրցակցի ենք հանդիպելու: Չեմպիոնների Լիգայում 36 թիմեր նուն ձգտումներն ունեն, ինչ մենք: Մրցաշարում լավ ենք մեկնարկել, բայց դեռ 4 հանդիպում ունենք ու պետք է շարունակենք միավորներ վաստակել»,- ավելացրել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: