Մայիս 15, 2024
1106 դիտում

Սարգիս Ստեփանյանը պարաատլետիկայի Աշխարհի գավաթում գրավել է 1-ին տեղը


Լուսանկարը` ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիա


Մարաքեշում ավարտվել է պարաատլետիկայի Աշխարհի գավաթի խաղարկությունը։

Հայաստանի հավաքականից մեդալակիր դարձել է Սարգիս Ստեփանյանը։ Նա գնդի հրում վարժությունում, հանդես գալով F55/56 դասակարգմամբ խմբում, գերազանցել է իր նախկին ցուցանիշը։ Այս անգամ Ստեփանյանը 11,23 մ արդյունքով գրավել է առաջին տեղը, հայտնում են Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայից։

F 57 դասակարգումում Լիպարիտ Մելքոնյանը գրավել է 8-րդ տեղը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին