Հայաստանի բասկետբոլի հավաքականը սկսել է ելույթներն Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում:
Առաջին խաղում հայ բասկետբոլիստները մրցել են Ավստրիայի ընտրանու հետ ու պարտվել 91:106 հաշվով:
Այդ խաղում հավաքականը գլխավորել է ոչ թե Ռեքս Կալամյանը, այլ նրա օգնական Ալեքս Զամպիերը: Կալամյանը մեկնել է ԱՄՆ, քանի որ վերսկսվել է NBA-ի մրցաշրջանը։ Երեւանում եւս Հայաստանը գլխավորելու է Զամպիերը։
Փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Ալբանիայի դեմ խաղը, մեկնարկը ժամը 18։00-ին է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: