Fast Sport հեռուստաալիքն այսուհետ կարող եք դիտել 7-րդ ալիքով, որը հեռարձակվում է Հայաստանի ամբողջ տարածքով: Հասանելի է նաեւ Fast TV hավելվածը, որը կարելի է ներբեռնել AppStore-ից եւ PlayMarket-ից, ինչպես նաեւ՝ AppleTV ու Android TV-ներով:
Fast Media-ի կազմակերպած միջոցառմանը ընկերությունը ներկայացրել է FastTV հարթակի տեխնոլոգիական ու կոմերցիոն հնարավորությունները:
Այցելելով Fastmedia.am կայքը` կարող եք ընտրել առաջարկվող փաթեթներից որեւէ մեկն ու պատվիրել գովազդ: Բոլոր փաթեթները եւ առաջարկները հասանելի են առցանց:
Այս առիթով Fast Media-ն առաջարկում է մրցույթ-challenge եւ բոլոր մասնակիցներին խոստանում անակնկալներ:

Լուսանկարը` Fast Media
Չելենջին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել «Միացիր եւ միացրու» սպորտային հարթակ, նկարել ու հրապարակել Fast TV հավելվածի վերաբերյալ video/reel, photo/story սոցիալական հարթակներում՝ օգտագործելով #Fasttv #sporttv #միալիքիվրաենք #միացրումիացիր #7 #armeniansportstv նշումները:
Ամենակրեատիվ հրապարակումները Fast Media-ի կողմից կստանան անակնկալ նվերներ։
FastMedia-ն հանդիսանում է Հայաստանում Չեմպիոնների Լիգայի, Անգլիական Պրեմիեր Լիգայի, Լա Լիգայի, Բունդեսլիգայի, NBA-ի, NHL-ի, ATP-ի եւ այլ մարզաձեւերի առաջնությունների ու մրցաշարերի բացառիկ հեռարձակողը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: