Փետրվար 05, 2025
1214 դիտում

Պարաբազկամարտի ԱԱ-ում հայ մարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել


Լուսանկարը` WAF


Ալմաթիում շարունակվող պարաբազկամարտի Աշխարհի առաջնությունում հայ մարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել:

Մինչեւ 55 կգ քաշային կարգի ձախ ձեռքով ձեւում չեմպիոնի կոչումը նվաճել է Սարգիս Հարությունյանը:



Նաիրա Մեսրոպյանը ոսկե մեդալակիր է դարձել նորից ձախ ձեռքով, բայց արդեն +65 կգ քաշային կարգում:



Սարգիս Ստեփանյանը հուլիսին նվաճել էր 2024 թվականի Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր, իսկ ԱԱ-ում նա նորից է հաջող հանդես եկել: Ստեփանյանը չեմպիոն է հռչակվել մինչեւ 80 կգ քաշային կարգում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին