Մայիս 10, 2025
exclusive
691 դիտում

Պողոսյան. Ուրախ եմ, որ Ա-լիգայի եզրափակիչն այդքան դիտարժան ստացվեց


Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Բասկետբոլի Ա-լիգայի հաղթողն «Արթիկ»-ն է, 2-րդ տեղը զբաղեցրել է «Ուրարտու»-ն, իսկ լավագույն եռյակը եզրափակել ԲԿՄԱ-ն:


Mediamax Sport-ի հետ Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանն ամփոփել է մրցաշարը: Նրա խոսքով՝ նույնիսկ չէին կարող պատկերացնել, որ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչն այդքան հետաքրքիր կարող են ստացվել:

«3-րդ տեղի պայքարը եւս դիտարժան էր, հաղթողն որոշվեց վերջին վայրկյաններին, եզրափակիչն էլ մինչեւ վերջ լարվածության մեջ պահեց ու հայտնի չէր, թե ով կլինի առաջինը: «Արթիկ»-ն ուժեղ գտնվեց, որովհետեւ 6 հոգով էր հանդես գալիս, 5-ը խաղադաշտում էին, իսկ 6-րդը՝ երկրպագուներն էին, որոնք մեծ քանակությամբ ժամանել էին աջակցելու»,- խոստովանել է Պողոսյանը:

Նրա կարծիքով, հենց երկրպագուների շնորհիվ թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը, երբ «Ուրարտու»-ն 10 միավորով առաջ էր.

«Ցույց չեմ տալիս, բայց «Ուրարտու»-ն ինձ հարազատ թիմ է, ամեն դեպքում ուրախ եմ, որ նման խաղ ստացվեց, ու «Արթիկ»-ն արժանի հաղթանակ տարավ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին