Մայիս 10, 2025
573 դիտում

Ա-լիգայի հաղթողն «Արթիկ»-ն է, որը եզրափակչում ուժեղ է եղել «Ուրարտու»-ից


Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Բասկետբոլի Ա-լիգայի հաղթողն «Արթիկ»-ն է, որը երեկոյան չափազանց դիտարժան ու հետաքրքիր պայքարում առավելության է հասել «Ուրարտու»-ի նկատմամբ:

Օլիմպավանում կայացած դիմակայությունում թիմերը փոխնիփոխ առավելություն են ունեցել, առաջին քառորդում առաջ է եղել «Արթիկ»-ը, ապա Միքայել Պողոսյանի սաները կարողացել են առաջ անցնել 10 միավորով, սակայն պահել հաշիվը չեն կարողացել: Հանդիպման ավարտին «Արթիկ»-ն ավելի լավ տեսք է ունեցել ու հաղթել է 95:86 հաշվով:

Մինչ այդ կայացած 3-րդ տեղի խաղում էլ ուժեղ են եղել ԲԿՄԱ-ի բասկետբոլիստները, որոնք ողջ հանդիպման ընթացքում հետ են եղել հաշվի մեջ, սակայն վերջնամասում հավաքվել են ու գերազանցել «Դվին»-ին ընդամենը 3 միավորի տարբերությամբ՝ 94:91:

Գավաթը հաղթողին հանձնել է Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը, որոշվել են նաեւ անհատական պայքարում լավագույնները: Մրցաշարի ամենաարժեքավոր բասկետբոլիստը Դավիթ Խաչատրյանն («Արթիկ») է, մարզիչը՝ Գոռ Մովսիսյանը («Արթիկ»), Լավագույն երիտասարդ բասկետբոլիստը՝ Հայկ Կարախանյանը («Արթիկ»), Լավագույն հայ բասկետբոլիստը եւ լավագույն խաղարկողը՝ Դանիիլ Գեւորգյանը («Ուրարտու»):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին