Մայիս 10, 2025
1592 դիտում

Մամիկոն Խաչատրյանը հաղթել է Օլիմպիական փառատոնի նժույգթափերում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` European Gymnastics


Հայ մարմնամարզիկները շարունակել են փայլել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպական երիտասարդական Օլիմպիական փառատոնում:

Թիմային պայքարում 3-րդ տեղը գրավելուց հետո նրանք նաեւ անհատական պայքարում են մեդալակիր դարձել:


Մամիկոն Խաչատրյանը վաստակել է 13.966 միավոր ու առաջին տեղը գրավել նժույգթափերում, իսկ Համլետ Մանուկյանն այդ ձեւում 4-րդ տեղում է:

Ռոբերտ Գյուլումյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել ազատ վարժություններում, նա վաստակել է 13.066 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին