Մայիս 10, 2025
1011 դիտում

Մարմնամարզիկներն Օլիմպիական փառատոնի թիմային պայքարում 3-րդն են


Լուսանկարը` European Gymnastics

Լուսանկարը` European Gymnastics


Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպական երիտասարդական Օլիմպիական փառատոնում հայ մարմնամարզիկները թիմային պայքարում 3-րդ տեղն են գրավել:

Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիրներ են դարձել Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանն ու Ռոբերտ Գյուլումյանը: Նրանք վաստակել են 156.500 միավոր:

Հաղթողի կոչումը 159.250 միավորով նվաճել է Մեծ Բրիտանիայի ընտրանին, իսկ արծաթե մեդալներ ապահովել են իտալացիները (158.300):

Լուսանկարը` European Gymnastics


Հայ մարմնամարզիկներին հաջողվել է նաեւ առանձին գործիքների եզրափակիչ անցնել:

Մանուկյանը կպայքարի նժույգթափերի ու օղակներ մեդալների համար, Խաչատրյանը՝ նժույգթափերի, իսկ Գյուլումյանը՝ ազատ վարժության: Նրանք հանդես են գալիս Հայկ Նազարյանի գլխավորությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին