Ապրիլ 25, 2024
898 դիտում

Պատանի ձյուդոիստները Ղազախստանում 2 մեդալ են նվաճել


Լուսանկարը` Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա


Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացել է ձյուդոյի միջազգային մրցաշար, որում հայ մարզիկները նվաճել են 2 մեդալ:

Մրցաշարի հաղթողներ մինչեւ 50 ու 55 կգ քաշային կարգերում դարձել են Հայկ Դարբինյանն ու Լյովա Սրապյանը: Յուրաքանչյուրը 5-ական գոտեմարտ է անցկացրել ու բոլորում էլ գերազանցել մրցակիցներին, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:

Պատանեկան հավաքականը Հովհաննես Դավթյանի եւ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ  ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին