Ապրիլ 24, 2024
658 դիտում

Համահայկական խաղերի բացումը Գյումրիում կայանալու է օգոստոսի 5-ին


Լուսանկարը` Pan Armenian Games


Համահայկական ամառային 8-րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-19-ը:

Բացման պաշտոնական արարողությունը կայանալու է Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն այցելել է Գյումրի ու հանդիպել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի եւ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի հետ:  

Նրանք քննարկել են խաղերի բացման արարողությանն ու Գյումրիում անցկացվելիք մարզաձեւերի մրցումների նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցեր։

Համահայկական խաղերի ծրագրում լինելու է 17 մարզաձեւ ու խաղարկվելու է մեդալների 107 հավաքածու: Միջոցառման փակման արարողությունը կայանալու է Երեւանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին