Ապրիլ 20, 2024
837 դիտում

Արման Ծառուկյանը ապրիլի 29-ին Լաս Վեգասում մենամարտ կանցկացնի


Լուսանկարը` Forbes


UFC-ի մարզիկ Արման Ծառուկյանը ապրիլի 29-ին Լաս Վեգասում կայանալիք UFC Fight Night 223-իշրջանակներում մենամարտ է անցկացնելու:

Նա Ինստագրամի իր էջում հայտնել է, որ մրցակիցն է լինելու բրազիլացի Ռենատո Մոյկանոն:

«Երեկոյի գլխավոր մենամարտում Մոյկանոյի հետ եմ կռվելու: Կուզեի հանդիպել մեկին, ով վարկանիշով ինձնից բարձր է, բայց քանի որ երեկոյի գլխավոր հանդիպումն է, պետք չէ նման հնարավորությունը բաց թողնել: Մեր մենամարտը ուշադրության կենտրոնում է լինելու: Միշտ էլ լավ է գլխավորել մրցաշարը: Հաղթանակը մեծ առաջընթաց կլինի»,- գրել է Ծառուկյանը:  

Վերջին անգամ նա մենամարտել է 2022-ի դեկտեմբերին ու մրցավարների որոշմամբ հաղթել Դամիր Իսմագուլովին:

Հովհաննես Մելքունյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին