Ապրիլ 27, 2024
1150 դիտում

Մայիս Ներսեսյանը գրեփլինգի Եվրոպայի չեմպիոն առաջին հայ մարզիկն է


Լուսանկարը` UWW


Մարտի 11-12-ը Բուխարեստում կայացել է գրեփլինգի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականը:

Մայիս Ներսեսյանը մինչեւ 62 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպել է Իսրայելը ներկայացնող Օմրի Հավիվին ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Հայկական գրեփլինգի պատմության մեջ նման արդյունք առաջին անգամ է գրանցվել: 2021-ին էլ Ներսեսյանը ԵԱ-ում արծաթե մեդալակիր էր դարձել:

Ռազմիկ Միսակյանն էլ նույն քաշային կարգում բրոնզ է նվաճել, նա 3-րդ տեղի համար պայքարում հաղթել է Տալ Պիստիներին (Իսրայել):

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան բացվել է 2021 թվականի փետրվարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին