Ապրիլ 27, 2024
701 դիտում

Անթալիայի ԵԱ-ից առաջ մարմնամարզիկները հավաք կանցկացնեն Թբիլիսիում


Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 25-ից ապրիլի 8-ը Հայաստանի մարմնամարզության հավաքականը Թբիլիսում ուսումնամարզական հավաք է անցկացնելու:

Անմիջապես այնտեղից թիմը մեկնելու է Անթալիա, որտեղ ապրիլի 11-16-ը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ներկայացրել է այն մարզիկների անունները, ովքեր մասնակցելու են հավաքին: Նրանք են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը:

Իսկ երիտասարդներն արդեն Թբիլիսում են եւ մնալու են մինչեւ 25-ը: Նրանք էլ Անթալիայում ելույթ են ունենալու Աշխարհի առաջնությունում: Հավաքին մասնակցում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Մարիետա Բուչախչյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին