Ապրիլ 25, 2024
1052 դիտում

Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել


Լուսանկարը` European Shooting Confederation


Տալլինում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության օդամղիչ ատրճանակ ձեւում Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Նա 3-րդ տեղով հաղթահարել է որակավորումն ու նույն արդյունքն էլ գրանցել եզրափակչում: Կարապետյանը խոսել է 250 միավոր ու 3-րդը դարձել:

 

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 8 մարզիկով։ Մեծահասակների թիմի կազմում մրցավայր են մեկնել նաեւ Բենիկ Խլղաթյանը եւ Զավեն Իգիթյանը (ատրճանակ), իսկ երիտասարդներից՝ Գագիկ Նիկողոսյանը, Վրեժ Թորոսյանը (հրացան), Գոռ Մանուչարյանը, Արմեն Գեւորգյանը եւ Գրիգոր Պողոսյանը (ատրճանակ): 

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին