Ապրիլ 25, 2024
1281 դիտում

Մ-22 տ. վոյեյբոլի ԵԱ-ի E ենթախմբի հանդիպումները կկայանան Երեւանում


Լուսանկարը` CEV


Մինչեւ 22 տարեկանների վոլեյբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի E ենթախմբի հանդիպումները հուլիսի 21-23-ը կայանալու են Երեւանում:

Հայաստանի հավաքականի հետ մրցելու են Ֆրանսիայի, Պորտուգալիայի եւ Դանիայի թիմերը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումները կայանալու են 2024-ին Հոլանդիայում:

Հայաստանի Մ-22 տ. ընտրանին մրցաշարին կպատրաստվի Վրաստանում, որտեղ հավաք ու ընկերական հանդիպումներ կունենա:  

«Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիան Հայաստանին է վստահել անցկացնել մրցաշարը, ինչն աննախադեպ է հայկական վոլեյբոլի պատմության մեջ: Հայաստան կժամանեն Եվրոպայում լավագույնը համարվող Ֆրանսիայի ու Դանիայի թիմերը: Համոզված ենք, որ պատվով կանցկացնենք այս խոշոր իրադարձությունը»,- Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքերը մեջբերում է ԿԳՄՍ-ն:

Նա նշել է, որ դա լավ հնարավորություն է նախապատրաստվել 2025 թ. Երեւանում կայանալիք Մ-17 տ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, որին մասնակցելու են 16 հավաքականներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին