695 դիտում

Որոշվել են Հայաստանի բազմամարտի չեմպիոնները


Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկնարկել է Հայաստանի մարմնամարզության առաջնությունն ու մեկնարկային օրը որոշվել են բազմամարտի չեմպիոնները:

Տղամարդկանց պայքարում հավասարը չի ունեցել Արթուր Դավթյանը, որը վաստակել է 81,133 միավոր: Նրան հաջորդել են Համլետ Մանուկյանy (79,008) եւ Գագիկ Խաչիկյանը (78,600):

Դավթյանն օրեր առաջ է վերադարձել Դոհայից, որտեղ Աշխարհի գավաթի 2-րդ փուլում հենացատկում հաղթող է դարձել: Ավելի վաղ էլ մարմնամարզիկը 1-ինն էր եղել Կոտբուսի Աշխարհի Գավաթում:

Բազմամարտում Հայաստանի չեմպիոնին որոշել են նաեւ կանայք: Առաջին տեղում Աստղիկ Կասպարովան (50) է: Արծաթե ու բրոնզե մեդալակիրները Մանե Պողոսյանն (45,8) ու Մարիետա Բուչախչյանն (45,7) են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին