1178 դիտում

Հայաստանի մարմնամարզության թիմերը Թուրքիայում կմասնակցեն ԱԱ-ին ու ԵԱ-ին


Լուսանկարը` European Gymnastics


Թուրքական Անթալիան հաջորդաբար ընդունելու է մարմնամարզության երիտասարդական Աշխարհի եւ մեծահասակների Եվրոպայի առաջնությունները:

Հայաստանի հավաքականները երկուսում էլ ներկայացված են լինելու: Գլխավոր մարզիչ Հակոբ Սերբյանն այսօր ասել է, որ մարտի 29-ից ապրիլի 2-ն ԱԱ-ում հանդես են գալու Համլետ Մանուկյանը, Էրիկ Բաղդասարյանը եւ Մամիկոն Խաչատրյանը: Մեկ մասնակից էլ Հայաստանը կունենա աղջիկների պայքարում, որի անունը դեռ հայտնի չէ:

Ապրիլի 11-16-ը ԵԱ-ում մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը:

«Մենք պլանավորում ենք նաեւ Հարություն Մերդինյանի մասնակցությունը, սակայն նա դաստակի հետ կապված խնդիրներ ունի: Հետազոտություն անցնելուց հետո ամեն ինչ ավելի հստակ կդառնա: Վստահ եմ, որ մեր երիտասարդներն ու մեծահասակները կարող են հաջող ելույթներ ունենալ, նրանցից ակնկալիքներ ունենք»,-ասել է Սերոբյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին