1091 դիտում

Դավթյան. Հույզերս ցույց չեմ տալիս, բայց ուրախ եմ մեր դրոշը բարձրացնելու համար


Լուսանկարը` European Gymnastics


Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն Աշխարհի գավաթի առաջին երկու փուլերի հենացատկում նվաճել է երկու ոսկե մեդալ:

Մարմնամարզիկն այսօր ամփոփել է ելույթներն ու նշել, որ վստահությունն իր ուժերի նկատմամբ անհամեմատ ավելացել է:

«Վերջին շրջանում գնահատականներս 15-ից ավել եմ ստանում: Սա պայմանավորված է նրանով, որ ցատկս փոխել եմ ու այն շատ լավ եմ անում: Դա ինձ վստահություն է տալիս ու առանց խանգարող հանգամանքների կատարում եմ վարժությունս: Ես հույզերս չեմ կարողանում ցույց տալ, բայց հպարտ եմ եւ ուրախ, որ մեր երկրի դրոշն եմ բարձրացնում»,-ասել է Դավթյանը:

Նա ավելացրել է, որ ավելի լավ կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը, որպեսզի կրկին մեդալակիր դառնա:

Դավթյանի նպատակն է Օլիմպիական խաղերի վարկանիշ վաստակելն ու 2024-ի Փարիզի խաղերում լավ հանդես գալը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին