Ապրիլ 20, 2024
1139 դիտում

Արթուր Դավթյանի այս տարվա 2-րդ ոսկե մեդալն Աշխարհի գավաթում


Լուսանկարը` Դավթյանի ֆեյսբուքի էջից


Դոհայում ավարտվել է մարմնամարզության Աշխարհի գավաթի 2-րդ փուլը:

Արթուր Դավթյանը հենացատկում կրկին հաջող է հանդես եկել: Նա 15,083 միավորով դարձել է ոսկե մեդալակիր:

 

Սա Դավթյանի այս տարվա 2-րդ ոսկե մեդալն է: Աշխարհի չեմպիոնն օրեր առաջ Կոտբուսում կայացած Աշխարհի գավաթի 1-ին փուլում կրկին կանգնել էր պատվոհարթակի առաջին աստիճանին:

 

Աշխարհի գավաթներում խաղարկվում են վարկանիշներ աշնանը կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Երրորդ փուլը տեղի կունենա Բաքվում, որին Հայաստանի թիմը չի մասնակցի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին