633 դիտում

17 տարվա մեջ առաջին անգամ Ռաֆայել Նադալը դուրս կմնա ATP-ի լավագույն 10-յակից


Լուսանկարը` Tennis365


Ռաֆայել Նադալը ATP-ի նոր աղյուսակում դուրս է մնալու լավագույն տասնյակից:

Նման բան տեղի է ունենալու 2005 թվականից հետո առաջին անգամ: Մեծ Սաղավարտի մրցաշարերի 22-ակի հաղթող իսպանացի թենիսիստը որոշել է չմասնակցել Ինդիան Ուելսում ու Մայամիում կայանալիք Մասթերս մրցաշարերին:

Fox Sport-ը գրում է, որ մրցաշարերից հրաժարվելու արդյունքում Նադալը կզբաղեցնի 12-րդ տեղը:

36-ամյա թենիսիստն առաջին անգամ լավագույն տասնյակում ընդգրկվել է 18 տարեկանում ու իր դիրքերը պահպանել 17 տարի 10 ամիս ու 912 շաբաթ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին