Ապրիլ 25, 2024
836 դիտում

Արթուր Դավթյանը Դոհայի Աշխարհի Գավաթի եզրափակչում է


Լուսանկարը` FIG


Դոհայում շարունակում է ընթանալ մարմնամարզության Աշխարհի գավաթի երկրորդ փուլը:

Երեկ պայքարի մեջ է մտել Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Նա հենացատկում վաստակել է 14,733 միավոր ու 2-րդ տեղով անցել եզրափակիչ:

Օրեր առաջ Դավթյանը Կոտբուսում կայացած Աշխարհի Գավաթի նույն վարժությունում 15,133 միավորով դարձել էր հաղթող:

Ավելի վաղ Դոհայում օղակների վրա վարժությունում որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը:

Աշխարհի գավաթներում խաղարկվում են վարկանիշներ աշնանը կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին