Ապրիլ 25, 2024
675 դիտում

Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը դուրս են եկել Աշխարհի Գավաթի եզրափակիչ


Լուսանկարը` europeangymnastics.com


Դոհայում մեկնարկել է մարմնամարզության Աշխարհի գավաթի երկրորդ փուլը:

Օղակների վրա վարժությունում Հայաստանի հավաքականի երկու անդամներ հաղթահարել են որակավորման փուլի արգելքը: Արթուր Ավետիսյանը վաստակել է 14.766 միավոր ու 3-րդ արդյունքն ապահովել, Վահագն Դավթյանը 14.600 միավորով 6-րդն է:

Կոտբուսի Աշխարհի Գավաթի նժույգթափերում արծաթե մեդալակիր դարձած Գագիկ Խաչիկյանն այս անգամ որակավորման փուլում 10-րդ է եղել, եզրափակիչ անցնել նորից չի կարողացել Հարություն Մերդինյանը: Արթուր Դավթյանը պայքարի մեջ է մտնելու այսօր:

Աշխարհի գավաթներում խաղարկվում են վարկանիշներ աշնանը կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին