Ապրիլ 26, 2024
847 դիտում

Տոկիոյի խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Ռիլովը կմարզվի Ծաղկաձորում


Լուսանկարը` Tass


Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Ռիլովը մարտի 2-ին կմիանա Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող Ռուսաստանի լողի հավաքականին:

Այս մասին tass.ru-ին հայտնել է Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Սերգեյ Չեպչիկը:

«Հավաքականն արդեն Ծաղկաձորում է, մարզիչ Անդրեյ Շիշինիի սաները՝ այդ թվում Ռիլովը, Հայաստանում կլինեն վաղը: Նա ինքն է ցանկացել մարզվել լեռներում, այստեղ էլի է եղել, բայց վաղուց: Լեռները միշտ էլ ճիշտ աշխատելու դեպքում արդյունք են ապահովում»,- նշել է մարզիչը:

Ռուս լողորդները պատրաստվում են ապրիլի 16-22-ը Կազանում կայանալիք Ռուսաստանի առաջնությանը: Հավաքը տեւելու է մինչեւ մարտի 18-ը, բայց Շիշինի թիմը մի քիչ ավելի երկար է մնալու Ծաղկաձորում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին