Ապրիլ 23, 2024
439 դիտում

Լեւոն Աղասյանն ու Յանա Սարգսյանը Ստամբուլում կմասնակցեն ձմեռային ԵԱ-ին


Լուսանկարը` Reuters


Ստամբուլում կայանալիք Եվրոպայի աթլետիկայի ձմեռային առաջնությանն են մեկնել եռացատկորդներ Լեւոն Աղասյանն ու Յանա Սարգսյանը:

Նրանք մրցավայրում կլինեն իրենց անձնական մարզիչ Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Աղասյանը մարտի 2-ին կմասնակցի որակավորման փուլի մրցումներին, իսկ Սարգսյանը հանդես կգա մեկ օր ուշ: Նախատեսվում է, որ մրցավայրում նրանց է միանալու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Ստամբուլում ելույթ են ունենալու 47 երկրի 593 աթլետներ, որոնք ուժերն են չափելու 26 մրցաձեւերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին