Ապրիլ 25, 2024
638 դիտում

Հրաձիգները ԵԱ-ին պատրաստվելու ընթացքում մեդալներ են նվաճել Լեհաստանում


Լուսանկարը` Հրաձգության ֆեդերացիա


Լեհաստանի Բելոստոկ քաղաքում Հայաստանի հրաձգության հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում ու պատրաստվում մարտի 5-12-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Մարզումների ընթացքում Բելոստոկոմ բաց առաջնություն է անցկացվել, որին մասնակցել են նաեւ հայ հրաձիգներն ու 2 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ նվաճել:

Ինչպես հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, Էլիմիրա Կարապետյանն ու Զավեն Իգիթյանը լավագույնն են եղել օդամղիչ ատրճանակում, վերջինս նաեւ արծաթե մեդալ է նվաճել: Նույն ձեւում 2-րդ արդյունքն է ցույց տվել նաեւ Բենիկ Խլղաթյանը:

Օդամղիչ հրացանում 2-րդ ու 3-րդ տեղերն են գրավել Վրեժ Թորոսյանն ու Գագիկ Նիկողոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին