Ապրիլ 24, 2024
476 դիտում

Նովակ Ջոկովիչը 378 շաբաթ առաջին ռակետ է եղել ու ռեկորդակիր դարձել


Լուսանկարը` ATP


Նովակ Ջոկովիչը պահպանել է առաջին տեղը ATP-ի աղյուսակում:

Նա 378 շաբաթ Աշխարհի առաջին ռակետն է եղել ու այդ ցուցանիշով բացարձակ ռեկորդակիր դարձել՝ գերազանցելով գերմանացի Շտեֆի Գրաֆին:

Սերբ թենիսիստը նորից աղյուսակը գլխավորել է հունվարի 30-ին Ավստրալիայի բաց առաջնությունում տարած հաղթանակից հետո: Նա իր 22-րդ Մեծ Սաղավարտին էր տիրացել ու այդ ցուցանիշով հավասարվել Ռաֆայել Նադալին: Նրանցից շատ անհատական պայքարում Մեծ սաղավարտներ ունեն միայն Սերենա Ուիլյամսը (23) եւ Մարգարետ Կորտը (24):

Ջոկովիչը մասնակցելու է այսօր Դոհայում մեկնարկող մրցաշարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին