Ապրիլ 30, 2024
524 դիտում

Նովակ Ջոկովիչը 6-րդ անգամ դարձել է ATP-ի ամփոփիչ մրցաշարի հաղթող


Լուսանկարը` ATP


Նովակ Ջոկովիչը 6-րդ անգամ կարիերայում ATP-ի ամփոփիչ մրցաշարում լավագույնն է դարձել:

Եզրափակչում նա հանդիպել է նորվեգացի Կասպեր Ռուդին ու առավելության հասել 7:5, 6:3 հաշվով: Սերբ թենիսիստը մրցաշարում ոչ մի պարտություն չի կրել:  



Խմբային փուլում նա ուժեղ է եղել ռուս Ալեքսանդր Ռուբլյովից ու Դանիլա Մեդվեդեւից, ապա անցել է հույն Ստեֆանոս Ցիցիպասի ու ամերիկացի Թեյլոր Ֆրիտցի արգելքը:

6-րդ անգամ հաղթանակ տանելով՝ Ջոկովիչը կրկնել է Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը: 35-ամյա սերբը ATP-ի աղյուսակի 6-րդ համարն է: Նա Մեծ Սաղավարտի մրցումներում 21 հաղթանակ է տարել ու Սերբիայի ընտրանու հետ էլ առաջինը եղել Դեւիսի գավաթում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին