Մայիս 17, 2024
827 դիտում

«Կրասնոդար»-ն ու «Զենիթ»-ը հավասար միավորներով ՌՊԼ-ի առաջատարներն են


Լուսանկարը` FC Krasnodar


Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Կրասնոդար»-ը գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Կրիլյա Սովետով»-ի հետ:

64-րդ րոպեից «Կրասնոդար»-ը 10 հոգով է մնացել, խաղադաշտից հեռացվել է պաշտպան Սերգեյ Վոլկովը: Նա հանդիպման 8-րդ րոպեին գոլ է խփել, որը VAR-ով դիտելուց հետո մրցավարը չեղարկել էր ձեռքով խաղի պատճառով:

«Կրասնոդար»-ը վաստակել է 50 միավոր ու հավասարվել «Զենիթ»-ին, որն ավելի վաղ նվազագույն հաշվով զիջել էր «Դինամո»-ին:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունն ավարտվելու է մայիսի 25-ին, մինչ այդ կայանալու է եւս 4 տուր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին