Մայիս 21, 2024
818 դիտում

«Բավարիա»-«Ռեալ»․ ՉԼ-ի կիսաեզրափակչում այսօր կարեւոր դիմակայություն է


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Այսօր 23։00-ին Մյունխենում կայանալու է Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, իսկ միմյանց դեմ մրցելու են «Բավարիա»-ն ու «Ռեալ»-ը։

Լուսանկարը` Reuters


Այս թիմերն ամենաշատն են մասնակցել ՉԼ-ի կիսաեզրափակիչներին։ «Բավարիա»-ն այս փուլ անցել է 13 անգամ, իսկ «Ռեալ»-ը՝ 17։ Զարմանալի չէ, որ նման ցուցանիշ ունեցող թիմերը միմյանց դեմ մրցելու են 8-րդ կիսաեզրափակչում։

Ստացվել է այնպես, որ Գերմանիան եւ Իսպանիան ներկայացնող ակումբները միշտ էլ հիացնում են իրենց խաղով, իսկ այս մրցաշրջանում մեկ անգամ չէ, որ ցուցաբերել են բնավորություն եւ դուրս եկել ծանր վիճակից՝ շարունակելով պայքարը։  

Լուսանկարը` Reuters


«Ռեալ»-ը Մյունխեն է ժամանել բարձր տրամադրությամբ եւ միակ կորուստը որակազրկում ունեցող Դանի Կարվախալն է։ Բելինգհեմ, Վինիսիուս, Ռոդրիգո եռյակը հիանալի է դրսեւորում իրեն եւ հերթական անգամ պատրաստ է լինելու կարեւոր գոլեր խփել։

«Բավարիա»-ն կարծես վերագտել է իրեն ու աստիճանաբար կարողանում է ապացուցել, որ այս կազմը եւս ունակ է նվաճումների հասնելու։ Երկրպագուները, ովքեր արդեն երես էին թեքել թիմից, հիմա հավատում ու սպասում են ՉԼ-ի հերթական գավաթին։

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտի

Լուսանկարը` Reuters


Մեծագույն հարգանք ենք զգում «Բավարիա»-ի նկատմամբ, որը մեծ պատմություն է կերտել ՉԼ-ում։ Հանդիպելու ենք մի մրցակցի, որն ունի իր առավելությունը, ուժն ու բարձր կարգը։ Հարկավոր է լավ պաշտպանվել ու խուսափել հակագրոհներից։ Մենք պարտավոր ենք անթերի հանդիպում անցկացնել։
 
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխել

Լուսանկարը` Reuters


Այս երկու խաղը նման են եզրափակչի։ Տալու ենք ողջ ուժերը, որպեսզի հաղթենք։ Մեզ հարկավոր է բացարձակապես լավագույն մթնոլորտ եւ աջակցություն, որպեսզի անցնենք այս ամենի միջով։ Իմ ու տղաներիս համար սա, իսկապես, եզրափակիչ է, ամեն ինչ էլ կարող է պատահել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին