Մայիս 17, 2024
855 դիտում

Բայրամյան. Կապ չունի՝ ով կլինի հավաքականի մարզիչը, ամեն ինչ կանեմ, որ վերադառնամ


Լուսանկարը` Reuters


«Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտնել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի հավաքականում:

«Ես լի եմ խաղալու ուժով: Կապ չունի՝ այս մարզիչն է հավաքականի ղեկին, թե մեկ ուրիշը, ամեն ինչ կանեմ, որ վերադառնամ: Շատ եմ ցանկանում նորից հանդես գալ հավաքականում: Հավատում եմ, որ դեռ կկրեմ ընտրանու մարզաշապիկը»,- Բայրամյանի խոսքերը մեջբերում է matchtv.ru-ն:

Նա նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է 2020 թվականին՝ անցկացրել է 22 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ: Վերջին անգամ թիմում հանդես է եկել 2023 թվականի մարտին:

2023-ի նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասել է հետեւյալը. «Խորեն Բայրամյանին չհրավիրելու մասին կասեմ հետեւյալը: Երբ Բայրամյանին հրավիրեցի ու նա եկավ, ասաց, որ խնդիրներ ունի, իսկ մի քանի օր անց իր ակումբում խաղաց 90 րոպե: Հունիսին եւս կանչեցի, ու մարզման ժամանակ վնասվածք ստացավ: Երբ առաջարկեցի առավոտյան հետազոտություն անցնել, հրաժարվեց ու մեկնեց Ռոստով: Դրանից հետո ես նրան հաջողություն մաղթեցի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին