Ապրիլ 30, 2024
1300 դիտում

Virtus.pro կիբերսպորտային ակումբը դարձել է Աշխարհի չեմպիոն


Լուսանկարը` ESL

Լուսանկարը` ESL

Լուսանկարը` ESL


Virtus.pro կիբերսպորտային ակումբը դարձել է տարվա գլխավոր մրցաշարի՝ Counter-Strike: Global Offensive -IEM Rio Major 2022-ի հաղթող:

Թիմն արժանացել է 500 հազ. դոլար դրամական պարգեւի ու Աշխարհի չեմպիոնի կոչման:

Կիբերսպորտի ոլորտը բավական արագորեն է զարգանում աշխարհում։ Էլեկտրոնային սպորտի համաշխարհային շուկան կազմում է 1,384 միլիարդ դոլար, իսկ միջազգային լսարանն ունի 549,1 միլիոն վճարունակ երկրպագու:

«Հայ ներդրողների կողմից այս տարի Virtus.pro կիբերսպորտային ակումբի ձեռքբերումը, որը հենց նոր հաստատել է աշխարհի ուժեղագույնի կոչումը, նշանակում է Հայաստանի դիրքերի ամրապնդում դինամիկ զարգացող այս ոլորտում»,-տեղեկացնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին