Սեպտեմբեր 26, 2022
976 դիտում

Ֆեդերերը հիշել է իր ամենայուրահատուկ հաղթանակն ու ցավալի պարտությունը


Լուսանկարը` sportsglitz.com


Ռոջեր Ֆեդերերը, որը մի քանի օր առաջ հայտարարեց կարիերան ավարտելու մասին, պատմել է իր 24-ամյա կարիերայի ամենալավ հանդիպման ու ցավալի պարտության մասին:

Առանձնահատուկ է համարում 2004 թվականի US Open-ի եզրափակչում ավստրալացի Լեյթոն Հյուիթի նկատմամբ տարած հաղթանակը (6:0, 7:6 (7:3), 6:0), իսկ 2008-ին Ուիմբլդոնի եզրափակչում Ռաֆայել Նադալից կրած պարտությունը (4:6, 4:6, 7:6, 7:6 7:9) չի կարողանում մոռանալ մինչեւ հիմա:

«Հյուիթի նկատմամբ տարած հաղթանակն, իսկապես, հատուկ էր: Մեծ Սաղավարտի մրցումներում այդպես չի լինում, որ ճախրես առաջին սեթում, 2-րդում զիջես, ապա նորից առավելություն ունենաս 3-րդում: Այդ հանդիպումն ինձ համար կատարյալ էր, ամենաերջանիկն էի: Առաջին համարն էի ու ապացուցեցի, որ արժանի եմ այդ կոչմանը ու դա արեցի նման թենիսիստի հետ պայքարում, որին այդքան հարգում եմ:

Իսկ Նադալի հետ մրցավեճն այնքան առումներով էր կարեւոր, պետք է մեր դիմակայությունը որոշեր լավագույնին: Ամեն ինչ Ռաֆայի օգտին դասավորվեց, սիրտս կոտրված էր»,- պատմել է նա:

41-ամյա Ֆեդերերը ռեկորդային՝ 237 շաբաթ Աշխարհի առաջին ռակետն է եղել: Նա 1500-ից ավելի հանդիպում է անցկացրել ու 103 տիտղոսի արժանացել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին