Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 58 օր:
ՀԱՕԿ-ի խորհրդակցության ժամանակ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասել է, որ այս խաղերը տարբերվելու են նախորդներից, քանի որ խնդիրները բազմաթիվ են:
Հանդիպմանը ներկա են եղել ֆեդերացիաների ներկայացուցիչները, թիմերի ղեկավարներն ու մարզիչները:
Ռոստոմյանը նշել է, որ պարտադիր պայման է պատվիրակության անդամների, բացառությամբ մարզիկների, պատվաստման հարցը: Տոկիո մեկնողներն այդ առումով պետք է համապատասխան անձնագիր ունենան: Ընդունելի են բոլոր այն պատվաստանյութերը, որոնք ճանաչել է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Օլիմպիական մարզիկները մրցավայր կարող են մեկնել իրենց մրցելույթներից ոչ շուտ, քան հինգ օր առաջ: Ելույթներն ավարտելուց 48 ժամվա ընթացքում էլ պետք է հեռանան Ճապոնիայից: Այնտեղ ուսումնամարզական պարապմունքներ չեն կազմակերպվելու, ինչպես եղել է նախկինում:
Հայաստանի պատվիրակությանը տրամադրվել է ընդամենը մեկ բժիշկ: Խիստ կրճատվել է ղեկավարների, ուղեկցողների քանակը: Յուրաքանչյուր մարզաձեւում 4 մասնակցի պարագայում կթույլատրվի ընդամենը 1 մարզիչ, 8 հոգու դեպքում՝ 2:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: