Փետրվար 16, 2026
7501 դիտում

Սուսաննա Ստեփանյանը Եվրոպայի գավաթում գրավել է 2-րդ տեղը


Լուսանկարը` EJU


Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքականն Անթալիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Մասնակցել են 16 երկրի 515 ձյուդոյիստ: Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ ելույթ են ունեցել 5 մարզիկ ու նվաճել 1 մեդալ:

Բոլոր տղաներն անհաջող են հանդես եկել ու մնացել առանց մրցանակային տեղերի: Պատանիների Եվրոպայի չեմպիոն Սուսաննա Ստեփանյանը մինչեւ 44 կգ քաշային կարգում հասել է եզրափակիչ ու բավարարվել արծաթե մեդալով:

Մեր ընտրանին