Լոս Անջելեսում կայացած Ալբերտ Ազարյանին նվիրված մարմնամարզության միջազգային մրցաշարում Գագիկ Խաչիկյանը հաջող է հանդես եկել:
Հայաստանի ներկայացուցիչը երիտասարդների պայքարում 3 մեդալ է կարողացել նվաճել: Նա հաղթող է դարձել նժույգթափերի վրա, պտտաձողի վրա 2-րդն է եղել, իսկ բազմամարտում բրոնզե մեդալակիր դարձել: Հայաստանն առաջին անգամն է մասնակից ունեցել մրցաշարում:
Մրցաշարն արդեն 4 տարի է անցկացվում է Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան նախօրեին ու մեծ քանակությամբ մասնակիցներ է ունենում: Այս տարի լեգենդար մարմնամարզիկը 91 տարեկան է դառնալու:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: