Ապրիլ 25, 2024
6959 դիտում

Կարապետյանը հունվարից կվերսկսի Օլիմպիական ուղեգրի համար պայքարը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ձյուդոիստներն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարը սկսելու են հունվարից:

Հայաստանի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերին մասնակցելու համար հունվարի 25-ին Թել Ավիվի Գրան Պրիում հանդես է գալու Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ): Դրանից հետո ձյուդոյիստը մեկնելու է Փարիզի վարկանշային մրցաշարին:

Տոկիոյի խաղերի մասնակիցների վերջնական ցանկը հրապարակվելու է մայիսի 25-ին: Ամեն քաշային կարգում հանդես գալու իրավունք են ստանալու մինչեւ 25 համարները: Կարապետյանի ընթացիկ ցուցանիշը 32-րդն է:

Հայաստանի հավաքականը մինչեւ հունվարի 15-ը միջազգային ուսումնամարզական հավաքի է մասնակցել Ավստրիայում: Այնտեղ էին հավաքվել 67 երկրների ավելի քան 1500 ձյուդոյիստներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին