Մայիս 19, 2024
3758 դիտում

«Ուրարտու» բասկետբոլային ակումբը Երեւանում մարզադպրոց կբացի


Լուսանկարը` Մեդիամաքս


«Ուրարտու» բասկետբոլային ակումբն Օլիմպավանում երեխաների համար մարզադպրոց է բացելու:

Այս մասին Վանաձորում հայտնել է «Ուրարտու» ակումբի մարզիչ Միքայել Պողոսյանը:

Վանաձորյան ակումբի նախագահ Կարեն Գիլոյանն էլ ավելացրել է, որ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել Կոբի Բրայանտի հոր հետ, որը ժամանելու է Երեւան ու խորհրդատվություններ է իրականացնելու:

«Ապագայում Վանաձորում էլ ենք նախատեսում մարզադպրոց բացել: Շատ ենք ցանկանում, որ ակումբը գոնե մեկ տեղացի խաղացող ունենա, հետագայում էլ նրանց թիվն ավելանա»,- ասել է Գիլոյանը:

Դպրոցի սաների համար վարպետության դասեր կանցկացնեն թիմի ամերիկացի բասկետբոլիստերը, նրանց հետ կաշխատեն ակումբի այլ խաղացողներ եւս:

«Ժամանակն է, որ Հայաստանում թիմային մարզաձեւերը եւս զարգանան, չենք կարող միայն ըմբշամարտով ու կարատեով բավարարվել: Մեր երեխաները պետք է համալրեն Ա լիգայում հանդես եկող թիմերը: Դրա համար էլ կոչ ենք անում ծնողներին երեխաներին բասկետբոլի բերել»,- ավելացրել է Պողոսյանը:

Ակումբը նախատեսում է նաեւ սպորտային խանութ բացել, որտեղ կվաճառվեն թիմի մարզահագուստն ու այլ պարագաներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին