Հոկտեմբեր 01, 2024
exclusive
6414 դիտում

Էդգար Ստեփանյանը ներկայացնելու է «Velo Pasadena Racing» թիմը


Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի Գավաթի արծաթե մեդալակիր, հեծանվորդ Էդգար Ստեփանյանը ներկայացնելու է «Velo Pasadena Racing» թիմը:

Հիմա հեծանվորդը Լոս Անջելեսում է, նա Mediamax Sport-ին ասել է, որ ակումբում հանդես է գալու մինչեւ այս տարվա օգոստոսը:

«Ուրբաթ ու հանգստյան օրերին մրցումների եմ մասնակցելու: Այստեղ ինձ ամեն ինչով ապահովել են, բնակարան են տրամադրել, մեծ քանակությամբ մարզագույք ու որ ամենակարեւորն է՝ շատ մրցաշարերի մասնակցելու հնարավորությամբ: Ամեն շաբաթ մեկնարկներ եմ ունենալու»,- ասել է Ստեփանյանը:

ԱՄՆ-ում հայ հեծանվորդը հնարավորինս շատ փորձ ձեռք կբերի ու կանի ամեն ինչ, որպեսզի կարողանա նաեւ նվաճել 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր.

«Նաեւ կնախապատարստվեմ տարվա կարեւոր մրցաշարերին՝ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին, Աշխարհի Գավաթին: Հիմա արդեն ամեն ինչ ինձնից է կախված, կանեմ հնարավորինը, որպեսզի լավ ելույթներ գրանցեմ այստեղ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին