Ապրիլ 30, 2024
2308 դիտում

Հայ մարմնամարզուհին մեդալներ է նվաճել Տաշքենդի մրցաշարում


Լուսանկարը` irststategymnastics.com


Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամներ Յուլիա Վոդոպյանովան եւ Յասմինա Աղագուլյանը մասնակցել են Տաշքենդում կայացած գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկությանն ու «Happy Caravan» միջազգային մրցաշարին:

Վոդոպյանովան «Happy Caravan» մրցաշարում օղակներով ու գուրզերով վարժություններում զբաղեցրել է 2-րդ, իսկ գնդակով վարժությունում՝ 3-րդ տեղը:

Աղագուլյանն Աշխարհի գավաթի խաղարկությունում գուրզերով վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը:

Մարմնամարզուհիները մայիսին Բուդապեշտում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին