Խառը մարտարվեստների OFS երեկոյի ժամանակ Ալբերտ Ղազարյանը մայիսի 8-ին առավելության էր հասել ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովի նկատմամբ ու հաղթանակը նվիրել Հայոց բանակին:
Այսօր Ղազարյանն ու պրոֆեսիոնալ արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը հանդիպել են լրագրողների հետ:
Ալբերտ Ղազարյան
Ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն այս մարտին առանձնահատուկ էի պատրաստվել: Շատ մեծ պատասխանատվություն էի զգում, գիետեի, որ պետք է անպայման հաղթեմ: Նույնիսկ մարզումների ժամանակ, երբ հոգնում էի, չէի դադարում պարապել, քանի որ ցանկանում էի ամբողջովին պատրաստ լինել:
Մեր նպատակն առաջին ռաունդում ժամանակից շուտ հաղթանակ գրանցելն էր, ու արդեն 57-րդ վայրկյանում ես հասա հաջողության: Ոգեւորությունս շատ մեծ էր, անչափ ուրախ էի, որ այդպիսի կարեւոր օր հաղթել եմ մրցակցիս:
Հայկ Ղուկասյան
Հայ ու ադրբեջանցի մարզիկները մեկ անգամ չէ, որ հանդիպում են սպորտում: Երկու կողմերն էլ հաղթանակ ու պարտություն են գրանցել: Սակայն Ալբերտի հաղթանակը մեծ արձագանք գրանցեց, քանի որ համընկավ Շուշիի ազատագրման օրվա հետ:
Այս մենամարտից ստացած ողջ հասույթը փոխանցելու ենք մեր բանակին: Մոսկվայից մեր ընկերները մոտ օրերս կմիանան մեզ, որից հետո կմեկնենք Արցախ: Գնելու ենք տարբեր պարագաներ ու փոխանցենք սահմանին կանգնած մեր զինվորներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: