Օգոստոսի 24-ին Աստանայում մեկնարկելու է ձյուդոյի Աշխարհի 30-րդ վարկանշային առաջնությունը, որին մասնակցելու են 120 երկրների 823 մարզիկներ:
Հայաստանի հավաքականի կազմում Տիգրան Բաբայանի գլխավորությամբ ելույթ են ունենալու Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արսեն Ղազարյանը (66 կգ), Անդրանիկ Չափարյանը, Ռաֆայել Դավթյանը (81 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (52 կգ): Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնելու այսօր երեկոյան:
ԱԱ-ի հաղթողը ստանալու է վարկանիշային 900 միավոր, 2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրածները՝ համապատասխանաբար 540 ու 360:
Բացի միավորներից, մրցանակակիրների համար նախատեսված է մեծ դրամական պարգեւ, հաղթողի համար այն կկազմի 300 հազար դոլար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: