Մայիս 10, 2025
12072 դիտում

Դավիթ Խաչատրյանը մարզումները կշարունակի ԱՄՆ-ում


Դավիթ Խաչատրյանը
Դավիթ Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը վերջին հաղթանակից հետո վերադարձել է Հայաստան ու այսօր հանդիպել լրագրողների հետ:

«Ես մեկ ամիս վատառողջ էի ու ցանկանում էի մենամարտն ավարտել ժամանակից շուտ: Սակայն ընթացքում հասկացա, որ չեմ կարող, քանի որ մրցակիցս՝ Սուլթան Աբդուրազակովը, շատ լավ էր պատրաստվել ու լավ մենամարտ էր վարում: Ես կարողացա մինչեւ վերջ ճիշտ աշխատել ու առավելության հասա միավորներով»,- ասել է Խաչատրյանը:

Հայ մարզիկը, որը գրեթե մեկ տարի է մարզվում է Ռուսաստանում, պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ ու կարիերան շարունակել այնտեղ: ԱՄՆ-ում բացի մարզումներից նա նաեւ մրցաշարերի է մասնակցելու, ինչից հետո էլ ցանկանում է տեղափոխվել UFC:

«Իմ քաշային կարգում ես համարվում եմ ուժեղագույն մարզիկներից մեկը, դրա համար էլ գնում եմ Միացյալ Նահանգներ, քանի որ այնտեղ շատ է զարգացած իմ մարզաձեւը: Շատ եմ ցանկանում հանդես գալ UFC-ում, արդեն այնտեղ ավելի հստակ կիմանամ, թե երբ կկարողանամ հասնել նպատակիս»,- ընդգծել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին