Ապրիլ 29, 2025
2044 դիտում

Հոկտեմբերի 3-ին Երեւանում առաջին անգամ կիսամարաթոն կանցկացվի


Լուսանկարը` http://farm6.staticflickr.com/


Հոկտեմբերի 3-ին Երեւանում առաջին անգամ անցկացվելու է «Երեւան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնը: Այն Հայաստանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության եւ աթլետիկայի ֆեդերացիայի կողմից հավատարմագրված միակ միջազգային վազքարշավն է:

Այն կրելու է ամենամյա բնույթ՝ խթանելու մարզաձեւի տարածումը, քարոզելու առողջ ապրելակերպ ու զարգացնելու սպորտային տուրիզմը Հայաստանում:

Միջոցառումը մեկնարկելու է Հանրապետության հրապարակից ու ներառելու է 4 վազքարշավ` կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք ու 12–15 տարեկան դպրոցականների 2,5 կմ վազք:

Կիսամարաթոնի մասնակցության հայտագրումը մեկնարկելու է օգոստոսի 10-ից:

Նախատեսվում է  2020 թվականին Երեւանում անցկացնել արդեն միջազգային մարաթոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին