Ապրիլ 29, 2025
111 դիտում

Դավթյանն ու Մանուկյանն Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ են


Լուսանկարը` Gymnastics Federation of Armenia


Ավարտվել են մարմնամարզության Աշխարհի գավաթի բոլոր փուլերը։

Հայաստանի հավաքականից Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը դարձել են բացարձակ գավաթակիրներ։ Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկում, իսկ Մանուկյանը՝ նժույգթափերում։

Դավթյանը 6 փուլից մասնակցել է 5–ին, նվաճել 4 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ։ Մանուկյանը հանդես է եկել 4–ում եւ 3 անգամ դարձել ոսկե մեդալակիր։

Մարմնամարզիկները կվերադառնան Հայաստան ու կսկսեն նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա մայիսին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին