Այս կիրակի Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ակրոպոլիս» պալատում կայանալու է 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը:
Վիճակահանությունն անցկացնել ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինիոյին օգնելու են Ռուդ Գուլիտը, Բիշենտե Լիզարազյուն ու 13 լեգենդար դարպասապահներ: Անրե Դելոնեի գավաթը միջոցառման ժամանակ բերելու է ԵՎՐՈ-2000-ի հաղթող Ֆաբիեն Բարտեզը: Իսկ վիճակահանությանը մասնակցելու են «հին աշխարհամասի» առաջնությանը մասնակցած դարպասապահներ Դինո Ջոֆը (Իտալիա, 1968 թ.), Իվո Վիկտորը (Չեխիա, 1976 թ.), Անդրեաս Կեպկեն (Գերմանիա, 1996 թ.), Պետեր Շմեյխելը (Դանիա, 1992 թ.) եւ Անտոնիս Նիկոպոլիդիսը (Հունաստան, 2004 թ.):
ԵՎՐՈ-2016-ի վիճակահանությունը կայանալու է Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին:
Առաջին անգամ Եվրոպայի առաջնության խմբային փուլի պայքարին մասնակցելու են 53 հավաքականներ, որոնք շատ բարձր շանսեր ունեն եզրափակչի ուղեգիր նվաճելու, քանի որ նրանցից 24-ը շարունակելու են պայքարը:
Բոլոր մասնակիցները, որոնց թվում իր նորամուտն է նշում Ջիբրալթարի հավաքականը, ըստ իրենց վարկանիշների բաժանել են 6 զամբյուղների: Հայաստանի ընտրանին 4-րդ զամբյուղում է Մոնտենեգրոյի, Շոտլանդիայի, Լատվիայի, Ուելսի, Բուլղարիայի, Էստոնիայի եւ Բելառուսի թիմերի հետ:
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ, միմյանց հետ չեն կարող խաղալ Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաեւ Իսպանիայի ու Ջիբրալթարի ընտրանիները:
Բացի այդ որոշվել է, որ Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի ու Հոլանդիայի հավաքականները պետք է խաղան 6 թիմերից բաղկացած խմբերում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: