53-ամյա Պողոս Գալստյանը նշանակվել է «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի օգնական:
Պողոս Գալստյանը խաղացել է Երեւանի «Արարատի» կազմում ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում:
2005-2006թթ. Գալստյանը ղեկավարել է «Նիկա» մոսկովյան ֆուտբոլային ակումբը, ապա տեղափոխվել «Լուչ-Էներգիա» թիմի մարզչական շտաբ:
2008թ. Գալստյանը ստանձնել է «Կուբանի» մարզչի պաշտոնը: Սերգեյ Պավլովի` աշխատանքից հեռանալուց հետո նշանակվել է թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Օլեգ Պրոտասովի` «Կուբանի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Գալստյանը դարձել է նրա օգնականներից մեկը:
2009թ. ամռանը Պողոս Գալստյանը վերադարձել է «Նիկա», բայց շուտով կրկին հրավեր է ստացել «Կուբանից»` ավագ մարզչի պաշտոնում աշխատելու համար: 2010 թ-ին Պողոս Գալստյանը հերթական անգամ դարձել է «Նիկա»-ի գլխավոր մարզիչը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: