Մայիս 31, 2025
exclusive
5402 դիտում

Գեւորգ Ղազարյանը Բրաունշվեյգի «Այնտրախտ» կարող է տեղափոխվել ամռանը


Գեւորգ Ղազարյանը
Գեւորգ Ղազարյանը

Լուսանկարը` zimbio.com


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Կարագանդայի «Շախտյորի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հնարավոր է ամռանը տեղափոխվի գերմանական «Այնտրախտ» (Բրաունշվեյգ) ակումբ:

Այդ մասին Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է հենց ինքը՝ ֆուտբոլիստը:

«Իմ փորձաշրջանը գերմանական ակումբում տեւել է 2 օր: Ամեն ինչ լավ է անցել, ընդհանուր առմամբ նրանք հավանել են իմ խաղը: Պարզապես ակումբը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում վերջին հորիզոնականներում է ու պետք է կարողանա լուծել բարձրագույն խմբում մնալու խնդիրը»,- ասել է Ղազարյանը:

Նրա խոսքով, հիմա «Այնտրախտը» ցանկանում է ավելի արագաշարժ ֆուտբոլիստ ձեռք բերել, իսկ իր տեղափոխությունը հնարավոր է կայանա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Մոտ մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի, թե որտեղ կշարունակեմ կարիերաս: Ինձանով հետաքրքրվում են 2-3 ռուսաստանյան ու ղազախստանյան ակումբներ, իսկ եթե տեղափոխությունս չկայանա, կշարունակեմ հանդես գալ «Շախտյորում», որի հետ գործող պայմանագիր ունեմ»,- ավելացրել է կիսապաշտպանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին