Այսօր լրանում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի 40-ամյակը:
Մարզչական կարիերան նա սկսել է 10 տարի առաջ` 2004 թվականին գլխավորելով «Փյունիկը»: Այդ տարի էլ Մինասյանի գլխավորությամբ երեւանյան ակումբը դարձել է Հայաստանի չեմպիոն: «Փյունիկի» հետ նա եւս 3 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, երկուական անգամ էլ` Գավաթակիր եւ Սուպերգավաթակիր:
2005-2006 թթ. եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանի օգնականը: 2006-2007 թթ. շարունակել է մարզչի օգնական աշխատել Յան Պորտելֆիլդի, այնուհետեւ նաեւ` Յան Պոուլսենի հետ:
Մինասյանն ազգային ընտրանին գլխավորել է նաեւ ԱԱ-2014-ի ընտրական մրցաշարում: Նրա գլխավորությամբ ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 69 հորիզոնականով:
2013 թվականի հոկտեմբերին նա հայտարարել է, որ չի երկարաձգելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիրն ու ցանկանում է կարիերան շարունակել որեւէ ակումբում:
Վարդան Մինասյանը 5 տարի անընդմեջ` 2009, 2010, 2011, 2012 եւ 2013 թթ., ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիչ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: